Հոլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը Հիլվերսյում քաղաքում 3FM ռադիոկայանի շենքում կնոջ էր պատանդառել։ Reuters-ը, վկայակոչելով ANP գործակալությունը, հաղորդում է, որ կինն ազատվել է։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ անհայտ տղամարդը ներխուժել է շենք, որտեղ ռադիոկայանի գրասենյակն է՝ ճանապարհին մի քանի մարդու սպառնալով եւ մի կնոջ պատանդառելով։
Ոստիկանությունը շրջափակել էր շենքը։