News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ադրբեջանցիներ են ձերբակալվել՝ «Իսլամական պետության» գրոհայիններ։ Հինգ մահապարտ ահաբեկիչների ոստիկանները ձերբակալել են Սիրիայի հետ սահմանին, որոնցից երեքն ադրբեջանցիներ են։ Թուրքերի ցնցել է, որ ձերբակալվածների թվում նաեւ կանայք կան՝ 37-ամյա Գուլնուր Շիրմամեդովան եւ 42-ամյա Նազենին Զեյնալովան։

Սիրիայում քաղաքացիական պատերազմից ի վեր այնտեղից Եվրոպա ջիհադիստների տարանցումը տեղի է ունենում Թուրքիայով։ Գրոհայինները հայտնվում են հիմնականում Ստամբուլում, որտեղ կամ ընդհատակ են անցնում կամ այլ երկրներ ուղեւորվում։

Թուրքիան այս տարվա երկրորդ կեսից ավելի սառը վերաբերմունք է ցույց տալիս երբեմնի եղբայրական Ադրբեջանի նկատմամբ։ Այս տարվա ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ ահաբեկչական գործունեության կասկածանքով երկրից Ադրբեջանի 252 քաղաքացի է արտաքսվել, իսկ եւս 1677-ի մուտքը Թուրքիա արգելված է։ Հուլիսի կեսերից Բաքվում դատում են Այդըն Գյուլմամեդովային եւ Ամրահ Իմանովին։ Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները անցյալ տարվա հոկտեմբերին Սումգայիթում հավատարմության երդում են տվել Ալ Բաղդադիին։

Իսկ Սումգայիթը համարվում է ջիհադիստների «մայրաքաղաք» եւ Ադրբեջանում ԻՊ-ի գլխավոր հենակետ։ Քաղաքագետ Ֆահրեդին Աբասզոդան պարբերականի հետ հարցազրուցյում ասել է, որ Սումգայիթում հոգեւոր իշխանությւնը սալաֆիների ձեռքում է։

Ժամանակին Կովկասը սարսափեցնող «Դաղստանի ամիրը», նույն ինքը՝ Իլգար Մոլաչիեւը Սումգայիթում վահաբիստ դարձավ։ Նրան ոչնչացրեցին ռուս ուժայինները։ Սակայն դրանից առաջ աշխատանքից հեռացվեց Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ղեկավար Էլդար Մահմուդվը, որը չէր կարողանում հայտնաբերել իր «քթի տակ» գործունեություն ծավալած գրոհայինին։ Հետագայում պարզվեց, որ Մահմուդովը ԻՊ-ից կաշառք է վերցրել՝ պարզապես ձեւացնեով, թե աշխատում է նախարարի պաշտոնում։  Կաշառքի դիմաց ջիհադիստը կարող էր օրինական փաստաթղթերով Թուրքիայից Սիրիա մեկնել։ Պակաս կարեւոր չէ նաեւ, որ Մահմուդովն իր պաշտոնն օգտագործել է Ադրբեջանի միջազգային բանկից միջոցներ հափշտակելու համար։ Իսկ այդ ընթացքում բանկի նախագահն էր նրա մերձավորներից Ջահանգիր Հաջիեւը։

Բանկիր Հաջիեւն ու նախարար Մահմուդովն իրենց պաշտոններով պարտական էին Փաշաեւների կլանի մեջ ներառված լինելուն, որը երկրում զգալի նշանակություն ունի եւ կրում է Ադրբեջանի առաջին տիկնոջ հոր ազգանունը։ Մահմուդովին պաշտոնանկ անելով եւ նրա գլխավորած գերատեսչությունը լուծարելով՝ Իլհամ Ալիեւը կարծեց, թե ոչնչացնում է իրենց հակազդող կլանը եւ երկիրը ճգնաժամից դուրս բերելու քայլ կատարում։

Ամռան վերջին Մերձավոր Արեւելքում Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովը հայտարարեց, որ մի շարք երկրների հատուկ ծառայություններ, որտեղ ներառված է նաեւ Ադրբեջանը, իրենց արեւմտյան գործընկերների համար այլեւս վստահելի չեն համարվում ԻՊ-ի դեմ պայքարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ղազախստանում ահաբեկչություն է կանխվել
Ըստ CaspianLife-ի՝ վերջինիս բնակության վայրում խուզարկությամբ առգրավվել ...
Ամենաշատ