News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սախալինի մարզի ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել, համաձայն որի՝ շտապօգնության բրիգադի բժիշկները տնամերձ տարածքում արձանագրել են Հայաստանի Հանրապետության 51-ամյա քաղաքացու մահը։

Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ տղամարդը մահացել է սրտի հեմոտամպոնադայից, կրծքավանդակին փակ բութ վնասվածքից, որի հետեւանքով ճեղքվել է սրտի աջ փորոքը։ 

Հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի 37-ամյա քաղաքացին։

Հետաքննության տարբերակով՝ զոհը ավելի քան 22 տարի է ապրում էր մարզկենտրոնի բնակչուհու հետ, նրանք երկու երեխա էին դաստիարակում։ Թմրանյութի ապօրինի շրջանառության համար տղամարդը որոշ ժամանակ եղել է ուղղիչ հաստատություններում։ Այս տարվա մարտին բանտից դուրս գալուց հետո նա իմացել է, որ իր կողակիցն ապրում է մեկ այլ տղամարդու հետ։ Կնոջ խնդրանքով նա հեռացել է, սակայն շարունակել նրան զանգահարել եւ այցելել։ Օգոստոսի 15-ին զոհը հյուրընկալվել է Նովոտրոիցկում՝ իրենց ծանոթների տանը։ Կասկածյալը, իմանալով այդ մասին, ընկերների հետ այնտեղ է ժամանել եւ տղամարդուն կանչել զրուցելու։ Վերջինը տնից դուրս է եկել եւս մեկ հյուրի հետ։ Իսկ այնտեղ ժամանած տղամարդիկ նրանց ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել։  Տղամարդկանց ծեծի են ենթարկել մինչեւ ականատեսների միջամտելը։ Դրանից հետո կասկածյալն ընկերների հետ հեռացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ