News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում  շուրջ 1.8 մլն ընտրողների անձնական տվյալներ, որոնք բնակվում են Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ), համացանցում սխալմամբ ազատ հասանելիություն են ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ը։

Կատարվածի համար մեղավոր է Election Systems & Software (ES&S) ընկերությունը, որը զբաղվում է քվեարկության համար ծրագրային ապահովման մշակմամբ։ Համացանցում հայտնված տվյալները մասնավորապես ներառում են անուններ, հասցեներ, ծննդյան օրեր, ինչպես նաեւ սոցիալական ապահովագրության համարներ։ Սակայն ընտրությունների արդյունքում քվեարկության հետ կապված տվյալներ չկան։ 

Նշված տեղեկությունը տեղադրված էր Amazon ընկերության փակ սերվերներում։ Սակայն ES&S-ի մասնագետների սխալի հետեւանքով տվյալները հասանելիություն են ստացել համացանցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ