News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի դատախազությունը Ուկրաինայի դատախազություն է հղել հանրապետության նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնելու պահանջը, հաղորդում է «Գրուզիա On-line-ը»։

«Միխեիլ Սաակաշվիլիի հարցով Վրաստանի գլխավոր դատախազությունը ուկրաինական կողմին դիմում է հղել՝ նրան Վրաստան արտահանձնելու հետ կապված։ Երկու երկրների դատախազություններն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ», - ասվում է վրացական վերահսկիչ մարմնի հայտարարությունում։

Ուրաինական կողմը բազմիցս մերժել է Վրաստանին Սահակաշվիլիին արտահանձնելու հարցում։

Իր հերթին, Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ Սահակաշվիլիի դեմ 4 քրեական գործ է հարուցվել, եւ Թբիլիսին նրա արտահանձնումը կպահանջի ցանկացած երկրից, որտեղ էլ նա հաստատվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ