News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի եւ նրա դաշնակիցների օգտին (Քրիստոնեա-դեմոկրատական միություն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն)։ Այս մասին նա ասել է Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո, հաղորդում է Hurriyet-ը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ տվյալ կուսակցությունները «Թուրքիայի թշնամիներն են»։ Նա ընդգծել է, որ Անկարայի եւ Բեռլինի հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Գերմանիայի ընտրություններում «ձայների մրցարշավը»։

«Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ բոլոր հայրենակիցներին՝ ՔԴՄ-ն, ՍԴՄ-ն, «կանաչները» Թուրքիայի թշնամիներն են։ Սատարեք այն քաղաքական կուսակցություններին, որոնք Թուրքիայի թշնամիները չեն»,-ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ