News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է անվանել իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի պաշտպանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Mehr գործակալությունը։

«Զարիֆի ամենամեծ պարտականությունը ԱԳՆ-ում այն է, որ պաշտպանի Իրանի միջուկային համաձայնագիրն ու ԱՄՆ-ին ու Իրանի դեմ տրամադրված մյուս երկրներին թույլ չտա հաջողության հասնել գործարքը ոչնչացնելու իրենց ծրագրերում»,- ասել է Ռոհանին կառավարության թեկնածուներին խորհրդարանում վստահության քվե հայտնելուց առաջ։

Հուլիսի 18-ին ԱՄՆ վարչակազմը հայտնել է, որ սեւ ցուցակում են ընգրկվում 18 անձ ու կազմակերպություն, որոնք աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագիրը, իրանական ռազմական գնումներն ու Իրանի հեղափոխության պահակների կորպուսը։ Ի պատասխան՝ Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ ԱԽ-ին՝ դժգոհելով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից ու Վաշինգթոնին մեղադրելով միջուկային գործարքի խախտման մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ