Մոսկվայի մարզի Շչոլկովոյի շրջանում ուղտը կծել է տղամարդու ձեռքը, հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը:
Փաստի առթիվ ՆԳՆ գլխավոր վարչությունում ստուգում է սկսվել: «Ուղտը կծելով պոկել է տղամարդու ձեռքը: Փաստի առթիվ ստուգում է սկսվել»,-հայտնել են ոստիկանությունում: Տեղի ունեցածի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Մերձմոսկվայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածին վիրահատել են, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է: