News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 22-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ խնդրելով օգնել կանխել ԱՄՆ-ի ներխուժումը:

«Թող Պապը մեզ օգնի կանխել Թրամփի ներխուժումը Վենեսուելա եւ ընդդիմության հետ հարգալից երկխոսություն կազմակերպի»,- Կարակասում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մադուրոն, որը հեռարձակել են Մոսկվայում դեսպանատանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Վենեսուելայում ազգային սահմանադիր ժողովի ընտրություններ են անցկացվել, որը, ինչպես սպասվում է, կզբաղվի երկրի սահմանադրական փոփոխությունների նախապատրաստմամբ: Այս մարմնի գումարումը հայտարարվել էր Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ: Ընդդիմությունը ընտրությունները չի ճանաչել՝ նշելով, որ սահմանադիր ժողովի գումարումը պետք է իրականացվի հանրաքվեով: Այս իրադարձությունները բորբոքել են ապրիլի սկզբից երկրում շարունակվող զանգվածային բողոքները, որոնց հետեւանքով արդեն ավելի քան 120 մարդ է զոհվել: Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է Վենեսուելայի վերաբերյալ բոլոր սցենարները, այդ թվում՝ ռազմական գործողության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ