Գյումրիում ծաղկի վաճառքով զբաղվելու համար հարեւան խանութի աշխատակցին ծեծելու մեջ մեղադրվող Հերմինե Ա.-ն տուգանվեց 50 հազար դրամով:
Ըստ մեղադրանքի՝ Հերմինեն անցած տարվա սեպտեմբերին վիճաբանել է Արփինեի հետ, ծեծել նրան, ավելով մի քանի անգամ հարվածել: Վիճաբանությունը եղել է ծաղկի վաճառքով չզբաղվելու շուրջ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հերմինեին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50 հազար դրամի չափով: