News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը՝ Սաուդյան Արաբիայի 81-ամյա թագավորը, հանգստի է մեկել իր սիրելի վայր՝ Մարոկկոյի Թանժեր քաղաք։ Թագավորի թիկնազորը տեղավորվել է շքեղ հյուրանոցում, գրում է Daily Mail-ը։ Թագավորը հանգստանում է իր ամառային պալատում՝ 30 հեկտար տարածքում՝ շքեղ ռեստորաններով եւ ծովահայաց տեսարանով։ Մեկ ամիս հանգստի համար 200 ավտոմեքենա է հատկացվել։ 

Տարվա ընթացքում թագավորի ամառային պալատը վերանորոգվել է, այնտեղ նաեւ ուղղաթիռների համար հարթակներ են կառուցվել։ Նշվում է, որ թագավորի ուղեւորությունը կազմել է Մարոկկոյի՝ զբոսաշրջության հաշվին եկամուտի 1․5 տոկոսը։ Մարոկկոյում Սալման Սաուդին անձամբ դիմավորել է վարչապետ Սաադ Էդդին Էլ Օթմանին։

Թագավորն արձակուրդ է մեկնել գահաժառանգ նշանակելուց հետո։ Այժմ զարմիկի փոխարեն թագավորը գահաժառանգ է նշանակել որդուն՝ Մուհամադ իբն Սալման ալ Սաուդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ