News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո Էրդողանի կուսակցությունն ավելի ու ավելի բռնատիրական է դառնում: CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը:

Նրա կարծիքով՝ թուրքական ընդդիմությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի, քանի որ Թուրքիայի բնակչության 49%-ը «ոչ» է ասում Էրդողանին:

Փամուկը նշել է, որ Թուրքիայի խնդիրը լիբերալների պակասը չէ. թուրքերը լիբերալ գաղափարներ ունեն: «Թուրքիայում լարված պայքար եւ բեւեռացում կա»,- նշել է գրողը:

Պատասխանելով հարցին, արդյո՞ք վերջին ճնշումների ֆոնին անհանգստանում է իր ապագայի համար, Փամուկը նշել է. «Ես անհանգստանում եմ բոլորի համար, բայց սա անձնական գործ չէ: Թուրքիայում ավելի ու ավելի է փոքրանում տարածությունը խոսքի ազատության համար, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված: Էրդողանի կուսակցության օգտին տրվող ձայների թիվը կրճատվում է, եւ ընդդիմությունը կարող է դիմադրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ