News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրներից եւ Վրաստանից ներգաղթյալների սոցիոլոգիական հարցումը, որը 2017 թվականի փետրվար-մարտին Ազգային հետազոտական համալսարանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համար անցկացրել է էթնոքաղաքական եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ընտրվել է 8,7 հազար մարդ՝ ներառյալ ինչպես ժամանակավոր աշխատանքային ներգաղթյալները, այնպես էլ ժամանակավոր կեցության կամ կեցության թույլտվությամբ արտասահմանցիները), ցույց է տվել, որ ՌԴ-ում աշխատող ներգաղթյալների 70 տոկոսից ավելին դա օրինական հիմունքներով է անում:

Հետազոտությամբ պարզվել է, որ ապօրինի զբաղվածության ամենամեծ բաժինը նկատվել է տնային տնտեսություններում աշխատող աշխատանքային ներգաղթյալների շրջանում: Սա 50 տոկոսով ավելի է, քան առեւտրում կամ շինարարության (մոտ 30-ական տոկոս) ոլորտներում:

2016 թվականի համեմատությամբ արտասահմանցիների թիվը նվազել է՝ Մոլդովայից (430 հազար ընդդեմ 497 հազարի), Բելառուսից (676 հազար ընդդեմ 711 հազարի), Ղազախստանից (552 հազար ընդդեմ 555 հազարի) եւ Հայաստանից (507 հազար ընդդեմ 508 հազարի):

Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի հետազոտությունը վկայում է, որ ներգաղթյալները էապես ավելի քիչ են բախվում իրենց հանդեպ բացասական վերաբերմունքին: Նրանց կեսից ավելին (54 տոկոս 2017 թվականին, 53,4 տոկոս 2011-ին) համոզված է, որ «տեղացիները երբեք եկվորներին յուրային չեն համարի», սակայն ներգաղթյալները ակսել են տեղացիների հետ հարաբերությունները ավելի հաճախ «լավ» բնութագրել (2017 թվականին 81,8 տոկոս ընդդեմ 2011-ի 72,1 տոկոսի) եւ զգալիորեն ավելի պակաս բողոքել աշխատանքի տեղավորվելիս անբարեհաճ վերաբերմունքից (8,9 տոկոս ընդդեմ 23,5 տոկոսի) կամ առօրյա շփումների դեպքում (5,9 տոկոս ընդդեմ 15,3 տոկոսի):

Ինչ վերաբերում է ռուսերենի իմացությանը եւ կիրառմանը, ապա Հայաստանից ներգաղթյալների 72,8 տոկոսի համար հիմնական լեզուն ռուսերենն է, սակայն միայն 16,8 տոկոսն է տանը ռուսերեն խոսում:

Հարցման արդյունքներով՝ Հայաստանից ներգաղթյալների 72,1 տոկոսը ծրագրում է ընդմիշտ Ռուսաստանում մնալ, 11,9 տոկոսը մտադիր է մշտապես ուղեւորություններ կատարել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, 5,2 տոկոսը հայտարարել է Ռուսաստանում մի քանի տարի աշխատելու եւ հայրենիք վերադառնալու մասին, 3,3 տոկոսը՝ փող աշխատելու եւ մի քանի ամսից հեռանալու մասին, 1,4 տոկոսը՝ Ռուսաստանում ապրելու եւ այլ երկիր մեկնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ