News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անկարայում Էրդողանի նոր նախագահական պալատում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել նախագահ Էրդողանի եւ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսի հանդիպումը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրդողան-Մեթիս հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, թե թուրքական կողմը խիստ անհանգստացած է ԱՄՆ կողմից Սիրիայի քրդերից կազմված YPG-ին ռազմական օգնություն ցույց տալուց։ Էրդողանը պնդել է, թե Սիրիայում ԻՊ-ից ազատագրված տարածքները պետք է թողնել տեղացիների կառավարմանը, ոչ թե հանձնել քրդական YPG-ին։ 

Կողմերը քննարկել են նաեւ Հյուսիսային Իրաքի Քանդիլի եւ Սինջարի շրջաններում քուրդ զինյալների դեմ պայքարի եղանակների մասին եւ վերահաստատել, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցներ են։

Նշենք, որ ԱՄՆ Պենտագոնի ղեկավարը Թուրքիա այցից առաջ եղել է նաեւ Իրաքում, որտեղ հանդիպումների ժամանակ քննարկել է Քուրդիստանի անկախության հանրաքվեի եւ ԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ