News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանությունը Ռիշոն լը Ցիոն քաղաքից 60-ամյա տղամարդու է ձերբակալել: Նրան կասկածում են նախկին տանտիրոջ հանդեպ վրեժխնդրությունից դրդված 80 թութակ հրդեհելու մեջ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով Israel National News-ը:

Ենթադրվում է, որ կասկածյալը մտել է այն բնակարան, որը նախկինում վարձակալել է: Տանտիրոջ բակում ավելի քան 100 թութակով վանդակներ են եղել: Քննության տվյալներով՝ կասկածյալը հրդեհել է վանդակները, ինչի արդյունքում 80 թութակներ ողջ-ողջ այրվել են: Նման արարքի պատճառը, նախնական վարկածով, բնակարանի տիրոջ հետ տղամարդու վեճն է:

Տղամարդը կալանքի տակ է եւ, ամենայն հավանականությամբ, ազատ չի արձակվի մինչեւ դատաքննությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ