News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սուդանում Ռուսաստանի դեսպանին մահացած են գտել երկրի մայրաքաղաք Խարթումի իր նստավայրում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է լուրը: «Ցավով հաղորդում ենք, որ օգոստոսի 23-ին Խարթումում վախճանվել է Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգահաս Շիրինսկին: Խարթումում ռուսական դեսպանության աշխատակիցներից մանրամասն տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո կհայտնենք մեր գործընկերոջ մահվան հանգամանքների մասին»,- տեղեկացրել են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունում:

Շիրինսկին Սուդանում ռուսական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2013 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ