News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցների օգնությամբ ուժեղացնել տնտեսական ճնշումը Վենեսուելայի կառավարության վրա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։

«ԱՄՆ-ն արդեն իրականացրել է թիրախային պատժամիջոցների երեք փուլ (Վենեսուելայի նախագահ Նիկոլաս) Մադուրոյի եւ նրա մերձավոր շրջապատի դեմ։ Եվ նման պատժամիջոցներն ավելի շատ կլինեն»,-Մայամիում ելույթի ժամանակ ասել է Փենսը։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի գործել մինչեւ «Մադուրոյի ռեժիմը ազատ ու ազնիվ ընտրություններ անցկացնի, ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնի վենեսուելացիների նկատմամբ ճնշումները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ