News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահության մակարդակով ռուսաստանցի քաղաքական գործիչների շրջանում առաջին տեղն է զբաղեցրել: Այսպիսին են «Լեւադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Գործող նախագահին վստահություն է հայտնել հարցվածների 58%-ը: Երկրորդ տեղում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է, երրորդում՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նշվում է նաեւ, որ նախագահի պաշտոնում Պուտինի գործունեությունը դրական է գնահատել հարցված քաղաքացիների 83%-ը, դժգոհություն է հայտնել՝ 15%-ը: Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գործունեությունն էլ դրական է գնահատել հարցվածների 48%-ը, բացասական՝ 51%-ը:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-22-ին, Ռուսաստանի 137 բնակավայրերում: Հարցմանը 1600 մարդ է մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ