Բուլղարական «Աշխատանք» պարբերականի թղթակից Դիլյանա Գայթանջիեւան, որը հոդված էր գրել ադրբեջանական ընկերության «Իսլամական պետության»-ը զենք մատակարարելու մասին, աշխատանքից հեռացվել է։ Այս մասին Գայթանջիեւան գրել է Facebook-ի իր էջում։
Նրա խոսքով՝ օգոստոսի 24-ին իրեն հարցաքննել են Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում՝ Սիրիայում ահաբեկիչներին զենք տրամադրելու հետ կապված գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ։ Հարցաքննությունից հետո նրան հեռացրել են «Աշխատանք» պարբերականի աշխատանքից, որի ընթացքում լրագրողը ծրագրում էր շարունակել հետաքննությունը։
«Ահա այս հրապարակման մասին է խոսքը, եթե իհարկե, «Աշխատանք» պարբերականն այն չջնջի»,- գրել է Գայթաջիեւան եւ կիսվել հղմամբ։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին հրապարակած իր հոդվածում Գայթանջիեւան գրել է, որ ադրբեջանական Silk Way ավիաընկերությունն ու Ադրբեջանի ՌՕՈՒ-ն, դիվանագիտական չվերթներով քողարկելով, զենք են տեղափոխել։ Զենքը նախատեսված էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության, Աֆղանստանի ոստիկանության եւ Կնոգոյի Դեմոկրատական Հանրապետության համար։ Սակայն զենքը հայտնվել է Իրաքում ու Սիրիայւոմ։ Հոդվածին լուսանկարներ են կցվել, որտեղ երեւում է, որ զենքն օգտագործել են ԻՊ եւ «Ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունները։