News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում որոնվող քաղաքացին, Սոլակ համայնքի բնակիչ 27-ամյա Անժելա Մարգարյանը առողջական խնդիրներ ուներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը:

Նրա խոսքով, աղջիկը շատ լավ ընտանիքից է. «Հալալ քրտինքով ապրող ընտանիք են, շատ խելացի, համեստ, ամբողջ գյուղն ապշած է տեղի ունեցածից: Անժելան փոքր ժամանակ մի քանի անգամ գլխի վիրահատության է ենթարկվել, ուներ նյարդային խնդիրներ, որոնց հետ ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել: Արդեն հաշմանդամ էր դարձել, ձեռքերը դժվարությամբ էր աշխատեցնում: Ծնողների հետ խոսել եմ, այդ վարկածն է շրջանառվում, որ նա այդ քայլով իր վճիռը կայացրեց: Մի քանի տարի առաջ էլ է փորձել նման քայլի գնալ, բայց ընտանիքի անդամները հանգստացրել են, բացատրել, որ դա է իր ճակատագիրը, որ իրենք պատրաստ են Անժելայի կողքին լինել, բայց...»,-պատմեց Բադալ Սարգսյանը:

Գյուղապետի ներկայացմամբ, աղջիկն իր վիճակի հետ չէր հաշտվում, նա երկու քույր ունի, որոնք ամուսնացած են եւ եղբայր, ով նոր է ավարտել դպրոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկհրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ա. Մ.-ն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել. Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա. Մ.-ի հողաթափերը, իսկ ջրամբարում` գլխարկը:

Ջրափրկարարներն երկու օր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: Որոնողական աշխատանքները շարունակվելու են:

 

Տպել
Ամենաշատ