Հյուսիսային Կարոլինայում՝ Ֆորտ Բրագ ռազմակայանում անցկացվող զորավարժությունների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տուժել են մի քանի զինծառայողներ, հայտնում է AP-ն։ ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռոբ Բոկհոլթը հայտնել է, որ զինվորներին տեղափոխել են ռազմական հոսպիտալ։ Նա չի նշել, թե քանի զինծառայող է տուժել, սակայն տեղական լրատվամիջոցները գրում են, որ նրանց քանակը առնվազն 15 է եղել։