News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է, սա շատ նշանակալի է, քանի որ ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵՏՄ շուկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ԵՄ-ն առեւտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է, եւ մենք մշտապես կարեւորում ենք անդամ երկրների եւ Հայաստանի միջեւ արդյունավետ առեւտրային համագործակցությունը: Այս միջոցառումը միտված է նրան, որ ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Հայաստանը շահեն դրանից։ Ես շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում են մուտք գործել ԵՄ շուկա եւ շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք օժանդակել դրան»,- ընդգծեց նա:

Սվիտալսկին նկատեց, որ ԵՄ-ի հետ առեւտուր իրականացնելիս Հայաստանը հաջողությամբ օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) եւ շուրջ 6300 հայկական ապրանք ազատ մուտք ունի ԵՄ շուկա՝ առանց մաքսատուրքի. «Առեւտրի ցուցահանդեսի նպատակն է խթանել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը, ուսումնասիրել ներդրումների առավելությունները եւ եվրոպական ու հայկական արտադրողներին ու ծառայություններ մատուցողներին ընձեռել ներմուծման եւ արտահանման նոր հնարավորություններ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանում մեկնարկել է «Եվրոպան Հայաստանում էքսպո» բազմաոլորտային առեւտրի եւ ներդրման առաջին ցուցահանդես՝ Հայաստանում ԵՄ ընկերությունների համար: Սա առաջին ցուցահանդեսն է Հայաստանում՝ նվիրված բացառապես եվրոպական եւ հայկական ընկերությունների միջեւ առեւտրական կապերի խթանմանն ու զարգացմանը: Այն կազմակերպել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ու Հայաստանում գործող ԵՄ առեւտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ:

«Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ԵՄ-Հայաստան-Իրան բիզնես ֆորում՝ կազմակերպված Հայասատնի զարգացման հիմնադրամի կողմից: Այն համախմբում է ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների մասնակիցներին: Քննարկման առանցքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու հայ-իրանական սահմանի սահմանի կառավարումը: Ցուցահանդեսի երկրորդ օրը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումներ տեղի կունենան` Հայաստանը հայտնի զբոսաշրջային գոտի դարձնելու, ինչպես նաեւ բիզնեսի հաջողության համար խորհրդատուների դերի եւ արտահանման զարգացման թեմաներով: Միջոցառումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 17-ը, «Երեւան Էքսպո» կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ