News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանիայոմ հեծանվորդը, որը վրաերթի էր ենթարկել ու սպանել հետիոտնին, դատապարտվել է ձիակառքերի վարորդների համար 19-րդ դարի օրենքով։ Նրան դատապարտել են 18 ամսվա ազատազրկման, հայտնում է AFP-ը։

Չառլի Ալիսթոնը վարում էր առջեւի արգելակներ չունեցող հեծանիվ։ Նման հեծանիվներ կարելի է օգտագործել միայն Մեծ Բրիտանիայի մրցուղիներում, իսկ սովորական ճանապարհներին դրանք արգելված են։

29 կմ/ժ արագությամբ Ալիսթոնը վրաերթի է ենթարկել 44-ամյա Քիմ Բրիգսին։ Նրան դատապարտել են «անիմաստ ու արագ վարման համար», հանցագործություն, որը հիշատակված է 1861-ին ընդունված օրենքում, որը շարունակում է մնալ ուժի մեջ եւ որպես առավելագույն պատիժ նախատեսում է երկու տարվա ազատազրկում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ