Բելառուսական եւ ադրբեջանական բանտերում եղած բլոգեր Ալեքսանդր Լապշինը «տպավորություններով» է կիսվել:

«Մինսկի կենտրոնում մահվան ճամբար» հրապարկման  առաջին մասը՝ «Ռուսիշ շվայնե»–ն, լույս է տեսել livejournal-ում, որտեղ Լապշինը մանրամասն ներկայացնում է Մինսկի բանտում տեսածը:

Եվրոպայի կենտրոնում գտնվող բանտի մասին հդվածում ներկայացվում են այն նվաստացումները, որոնք բանտարկյալները ստիպված են հանդուրժել, մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան: