News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշ մեդալով։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Գլեդիս Բերեջիկլյանն այդ մեդալին արժանացել է ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության համար, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ոլորտներում նշանակալի ավանդի համար։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները շնորհավորել են վարչապետին մեդալ ստանալու կապակցությամբ։ «Բերեջիկլյանը միշտ հպարտացել է իր արմատներով։ Նա պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։ Նա Հայաստան էր այցելել նաեւ որպես Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի քաղաքական պատվիրակության առաջատար անդամ»,- ասել է Հայ դատի հանձնախմբի պատվավոր նախագահ Գրեգ Սողոմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ