News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում  3.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը կարող է պայթյունի հետեւանք լինել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը `վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնին:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով 16.29-ին, արեւելյան երկայնության 129.06  եւ հյուսիսային լայնության 41.36 աստիճան կոորդինատներով:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը Երկրի մակերեւույթում է:

Հարավային Կորեայի սեյսմոլոգները 3 մագնիտուդ  հզորությամբ երկրաշարժ են գրանցել նաև ԿԺԺՀ-ի  Կիլչու շրջանում՝ միջուկային փորձարկման վայրի մոտ: Այնուամենայնիվ, Հարավային Կորեայում ենթադրվում են, որ երկրաշարժը բնական բնույթ էր կրում եւ կապված չէ միջուկային փորձարկման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ