ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռեւս տեղեկություն չունի հոկտեմբերի 2–ին Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհերի եւ տուժածների թվում հայեր կան, թե ոչ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԳՆ  մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Դեռեւս տեղեկություն չունենք, փորձում ենք պարզել»,–նշել է մամուլի խոսնակը։ 

Նշենք, որ Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվը հասել է 50–ի, տուժածների թիվը՝  երկու հարյուրի։

Հրաձգությունը տեղի է ունեցել Route 91 քանթրի փառատոնի ժամանակ։ Հրաձիգը սպանվել է, նրա համախոհին փնտրում են։