News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը «անընդունելի» է անվանել ԱՄՆ-ից Կուբայի 15 դիվանագետների վտարումը: Նա այդ քայլը «անհիմն» է համարել, հաղորդում է BBC- ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան վարչակազմը Հավանայում ամերիկացի դիվանագետների նկատմամբ «խորհրդավոր» հարձակումների կապակցությամբ որոշել է Կուբայի 15 դիվանագետներին վտարել: Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետդեպարտամենտը Կուբայի մայրաքաղաքից իր դիվանագետների կեսից ավելիին հետ էր կանչել:

«Որոշումը կայացվել է, քանի որ Կուբան Վիեննայի կոնվենցիայով սահմանված իր պարտականությունների համաձայն չի ձեռնարկել պատշաճ քայլեր մեր դիվանագետներին պաշտպանելու համար: Այս կարգադրությունը մեր համպատասխան դիվանագիտական գործողություններում արդարություն կապահովի», - ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ