Մադագասկարի իշխանությունները ժանտախտի բռնկման պատճառով որոշել են ժամանակավորապես փակել երկու տեղական բուհեր: Ժանտախտը արդեն 33 մարդու կյանք է խլել եւ լայնամասշտաբ խուճապ առաջացրել, հայտնում է AFP-ն:
Հնդկական օվկիանոսի կղզիները տառապում են ժանտախտի ամենամյա բռնկումներից, սակայն այս տարի հիվանդությունը տարածվել է քաղաքային շրջաններ՝ առաջացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մտահոգությունը:
Մայրաքաղաք Անտանանարիվուն եւ նավահանգստային Տոամասինա քաղաքը ժանտախտի բռնկման կենտրոնում են եղել: