News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը եւ Ազգային հրաձգային ասոցիացիան հանդես են եկել այսպես կոչված «bump stoc» խզակոթների վաճառքի դրույթների վերանայման օգտին, հաղորդում է Yahoo News-ը:

«Bump stoc»-ը կիսավտոմատ հրացանի արագաձգության ուժեղացման սարք է: Նման սարքեր օգտագործել է Սթիվեն Փեդոկը, ով Լաս Վեգասի երաժշտական փառատոնին հանդիսականների վրա կրակ էր բացել, որի արդյունքում 59 մարդ էր մահացել, ավելի քան 500-ը՝ վիրավորվել:

Ազգային Անվտանգության գործակալությունը արգելել է «bump stoc»-ի օգագործումը Ֆերֆաքսի զենքի փորձարկման վայրում: Միեւնույն ժամանակ, նույն հայտարարության մեջ նշվում է, որ զենքի արգելքը միայն կնպաստի հանցագործության ավելացմանը, քանի որ ամերիկացիները ապրում են «ավելի վտանգավոր աշխարհում»:

«Ամերիկայի Ձայն» -ը նշում է, որ ի սկզբանե bump stoc» ը մշակվել էր, որպեսզի օգնի ձեռքի սահմանափակ շարժունակությամբ մարդկանց  կրակել կիսաավոտմատ հրացանից՝ ամեն անգամ չսեղմելով ձգանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ