News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը ԱՄՆ կոնգրեսին նոր առաջարկ է ուղարկել միգրացիոն ոլորտում փոփոխությունների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի օրենսդրական հարցերով տնօրեն Մարկ Շորթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով՝ առաջարկն ուղարկվել է հանրապետականների եւ դեմոկրատների ղեկավարներին։

Շորթը պարզաբանել է, որ առաջարկները վերաբերում են մասնավորապես Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար ֆոնդի ստեղծմանը, աշխատանքային միգրանտների էլեկտրոնային ստուգման համակարգին, միգրացիայի հարցերով դատավորների եւ համապատասխան ծառայությունների աշխատակիցների քանակի մեծացմանը։

Դոնալդ Թրամփի նախագահական արշավի գլխավոր խոստումներից մեկն էր ԱՄՆ–ում միգրացիոն բարեփոխումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ