News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մենք չենք ճանաչել եւ չենք ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան»: Այս մասին Ուկրաինայի իր գործընկերոջ ` Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինան առանցքային երկիր է մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատման հարցում», - ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման համար երկու երկրների գործողությունների համակարգման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Ես մեկ անգամ եւս վստահեցրել եմ Պորոշենկոյին, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ իր տարածքային ամբողջականությանը, այդ թվում Ղրիմը եւ քաղաքական կոնսոլիդացիան: Մենք չենք ճանաչել եւ չենք ճանաչելու Ղրիմի անօրինական անեքսիան», - ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի մեծագույն ցանկությունն է, որ Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը որքան հնարավոր է շուտ ավարտվի եւ հավելել է, որ այդ համատեքստում աջակցում է Մինսկի գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ