News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ԱՄՆ դեսպանին մեղադրել է երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի համար: Նա ասել է, որ Անկարան Ջոն Բասին այլեւս չի համարում Վաշինգտոնի դեսպան, հաղորդում է Reuters-ը:

Էրդողանը կարծում է, որ Բասը միակողմանի կարգով որոշել է կասեցնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունից հետո Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը:

«Անկարայում դեսպանը որոշումներ է կայացնում եւ ասում է, որ դա անում է հանուն իր կառավարության, տարօրինակ է», - ասել է Էրդողանը: «Եթե մեր դեսպանը այդ աներ, մենք նրան այնտեղ մի րոպե անգամ չէինք թողնի»:

ԱՄՆ դեսպանատունը կիրակի երեկոյան հաղորդել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է վիզային ծառայությունների մատուցումը՝ կասկածներ հայտնելով Թուրքիայի պատրաստակամությանը `դեսպանատան աշխատակիցների անվտանգության ապահովման համար: Դեսպանատունը հայտարարել է, որ անիմն են այն մեղադրանքները, թե հյուպատոսության ձերբակալված աշխատակիցը կապ է ունեցել քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ