News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ատոմային զինանոցը պետք է բացարձակ իդեալական վիճակում լինի: Նա նորից հերքել է տեղեկությունը, որ պահանջել է երկրի ատոմային զինանոցի տասնակի ավելացում:

«Ես ուզում եմ, որ մեր երկիրն ունենա իդեալական ատոմային ուժ, դրանով ենք մենք հիմա զբաղված: Սակայն խոսակցություներն այն մասին, որ ես մեր ունեցածի տասնակի չափով ավելացում եմ ուզում… Դրանում անհրաժեշտություն չկա: Քանի որ ես շատ լավ գիտեմ՝ ինչ ունենք մենք հիմա: Մենք չենք ավելացնի ատոմային զինանոցը: Բայց ես ամբողջական արդիականացում եմ ուզում: Որ ամեն ինչ ընտիր լինի», - հայտարարել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NBC News հեռուստաընկերությունը, այս  տարվա հուլիսին վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների և ազգային անվտանգության խորհրդականների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր ատոմային զինանոցի տասնակի ավելացման անհրաժեշտության մասին:

Թրամփը այդ պնդումները «մաքուր ֆանտաստիկա» է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ