News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չորեքշաբթի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին իր խորին մտահոգությունն է հայտնել Անկարայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին եւ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նուերթը։

«Պետքքարտուղարը ԱԳ նախարարին  իր լուրջ մտավախություններն է հայտնել Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության թուրք աշխատակիցներն եւ մի քանի ԱՄՆ քաղաքացու ձերբակալելու կապակցությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը իր մտահոգությունն է հայտնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանքի կապակցությամբ եւ նրա դեմ մեղադրանքները անհիմն է համարում։ Դրանք սասանում են Թուրքիայի հետ գործընկերական հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ