Աֆղանստանի մայրաքաղաքում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի, ավելի քան 20-ը վիրավորում է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնում էին երկու զոհերի ու հինգ վիրավորների մասին։

Հեռուստաալիքի տվյալներով, զոհերի շրջանում կան նաեւ կանայք ու երեխաներ։

Հիշեցնենք, որ մահապարտն ինքն իրեն պայթեցրել է Քաբուլի արեւմտյան մասում իմամ Զամանի մզկիթում։ Ականատեսները հայտնում են, որ պայթյունին հաջորդել է հրաձգություն։ Ոստիկանությունը հաստատել է պայթյունի փաստը։

 Մահապարտ ահաբեկչի մասնակցությամբ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի Գուր նահանգում, որտեղ զոհվել է առնվազն 10, վիրավորվել մոտ 20 մարդ։

Ահաբեկչությունների համար առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։