Մեքսիկայում 15 ոստիկան է կալանավորվել գողություն կատարելու պատճառով: AP-ն հայտնում է, որ ոստիկանները հայտնվել են տեսախցիկների օբյեկտիվում, որը գրանցել է, թե նրանք ինչպես են ռանչոն կողոպտում:
Ոստիկանները ռանչոյին են մոտեցել ծառայողական մեքենաներով: Նրանք ռանչո են մտել եւ այնտեղից տարել այն ամենը, ինչ կարողացել են՝ ընդհուպ տնային թռչուններին:
Նրանց մեղադրանք է առաջադրվել անօրինական խուզարկության, կողոպուտի եւ իշխանությունը չարաշահելու համար: