News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկը» 2 նոր արշավ է գործարկել փոքր եւ միջին ձեռներեցության ու ֆիզիկական անձանց ավելի ընդունելի պայմաններով վարկավորման համար։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ 2017-ի առաջին 9 ամիսներին փոխարժեքի կայունությունն ու տոկոսադրույքների նվազման միտումը (վարկերի եւ ավանդների) Հայաստանում նախապայմաններ է ստեղծում ակտիվ տնտեսական գործունեության եւ տնտեսական աճի համար։ Առաջին հերթին՝ թեթեւանում է վարկեր ունեցող բիզնեսների բեռը, եւ նրանք ավելի ակտիվ են զարգանում։ Երկրորդ հերթին՝ ձեռներեցները սկսում են վարկեր վերցնել գործունեության այն տեսակների համար, որոնց համար դա նախկինում նպատակահարմար չէր բարձր դրույքների պատճառով։

Նա հավելեց, որ «Ամերիաբանկը», սակայն, չի գնացել դրույքների պարզ իջեցման ճանապարհով, այլ որոշել է տոկոսադրույքները կապել բիզնեսի ռիսկայնության աստիճանի հետ։

«Մենք առանձնացրել ենք 3 պարամետր, եւ դրանց հիման վրա փորձել ենք գնահատել հաճախորդի ռիսկերը եւ որպես ածանցյալ՝ ստանալ տոկոսադրույք»,– ասել է Արման Բարսեղյանը եւ հավելել, որ այստեղ կարեւորը այցելուների տեսանկյունից արդարության սկզբունքը պահպանելն է, իսկ բանկի տեսանկյունից՝ ռիսկի եւ փոխհատուցման համաչափությունը։

Ռիսկերի գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետեւյալ 3 պարամետրերը.

Հաճախորդի եկամտի չափը. գնահատվում է հաճախորդի եկամուտների եւ վարկի մարման համար անհրաժեշտ գումարի հարաբերակցությունը։

Վարկի գրավային ապահովում. գնահատվում է վարկի չափի եւ գրավի արժեքի հարաբերակցությունը։

Վարկի մարման ժամկետ. վարկերը բաժանված են կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ վարկերի։

Տրված պարամետրերով որոշվում է բիզնեսի ռիսկայնությունը եւ, համապատասխանաբար, հաճախորդին առաջարկվում է վարկավորման տոկոսային դրույքաչափը։ Արման Բարսեղյանը նշել է, որ ՓՄՁ-ի համար  տոկոսադրույքների միջակայքը կարող է տատանվել մինչեւ ստորին մակարդակը՝ 10,5 տոկոս՝ դրամով, մինչեւ 6,5 տոկոս՝ դոլարով եւ մինչեւ 5 տոկոս՝ եվրոյով վարկերի դեպքում։

Նա հավելել է, որ տոկոսադրույքների տարբերությունների կրճատումը դրամով եւ արտարժույթով վարկավորման դեպքում խոսում է հայրենական արժույթը խթանելու բանկի վարած քաղաքականության մասին։

Մանրածախ գործառնությունների ղեկավարի խոսքով, նվազում են նաեւ ավանդների տոկոսադրույքները, եւ դա բացասաբար է անդրադառնում ավանդատուների վրա, բայց բանկն այլընտրանք չունի․ բնակչության լայն խավերին ավելի հասանելի վարկեր տրամադրելու համար բանկը պետք է քայլ անի, որն անդրադառնալու է քիչ թվով հարուստ մարդկանց եկամուտների վրա։

Դրա շնորհիվ մինչեւ տարեվերջ «Ամերիաբանկը» պլանավորում է մանրածախ գործառնությունների վարկային պորտֆելը մեծացնել եւս 10 մլրդ դրամով, եւ այն կգերազանցի 70 մլրդ դրամը։

Նոր վարկային քաղաքականության պարզաբանման համար «Ամերիաբանկը» հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան էջում ճեպազրույց կանցկացնի։ 20։00-ից մինչեւ 21։00–ն հարցերին կպատասխանի բանկի մանրածախ վարկավորման վարչության ղեկավար Իրինա Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Ամենաշատ