News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող՝ Գյումրիի պետական բժշկական քոլեջի աշխատակից Կոզետա Կիրակոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Հայկ Հարությունյանը:

«Նախ եւ առաջ, 69-ամյա Կոզետա Կիրակոսյանը եղել է իրավունքի դասախոս, ընդամենը 1 առարկա է դասավանդել եւ չի եղել պաշտոնատար անձ, ինչպես որ ներկայացնում են: Երկրորդ, այդ ուսանողը, որի համար իբր թե կաշառք են տվել Կոզետա Կիրակոսյանին բացակայությունները հարգելի համարելու համար, հենց առաջին կիսամյակում դուրս է մնացել քոլեջից բացակայությունների պատճառով: Երրորդ, գումարների չափն էլ է խեղաթյուրված: Հիմա շատ բան չեմ կարող ասել, բայց հաղորդում տվողն ու Կոզետա Կիրակոսյանը մտերիմներ են եղել, Կոզետան պարտքով գումար է վերցրել, հետո մի մասը հետ են վերցրել, բայց ոչ 2100 ԱՄՆ դոլար եւ 140 հազար դրամ, ուրիշ չափով է վերցրել: Այստեղ կաշառքի մասին խոսք լինել չի կարող, ամբողջը չափազանցված է, մնացածը արդեն նախաքննությամբ մենք կհիմնավորենք»,- ասաց պաշտպանը:

Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության՝ քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Ի. Ռ-ն եւ Ա. Բ.-ն նախնական համաձայնությամբ, վերջինիս դստեր` Վ. Բ.-ի՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպությունում ընդունելու, ընթացիկ եւ ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու եւ արդյունքում մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում, ինչպես առձեռն, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով, նույն կազմակերպության աշխատակից եւ արհեստակցական միության նախագահ Կ. Կ.-ին որպես կաշառք մաս-մաս փոխանցել են 140 հազար դրամ եւ 2 հազար 100 ԱՄՆ դոլար գումար:

Վերջինս իր հերթին Վ.Բ-ի օգտին գործողություններ կատարելու նպատակով ապօրինի պահանջել եւ ստացել է այդ գումարը, որից հետո նույն նպատակով Ա. Բ-ից պահանջել է եւս 500 ԱՄՆ դոլար:

Ապօրինի գործողությունների արդյունքում ձեւակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող եւ հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ինչպես նաեւ ուսումնառության տարիներին Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած Վ. Բ.-ի ընդունելությունը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպություն, ինչպես նաեւ դասապրոցեսներին մասնակցությունը եւ դրական քննական գնահատականներ ստանալը:

Կոզետա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ