News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատավոր Մեսրոպ Մակյանին հաջողվեց հենց առաջին նիստում անցկացնել նախապատրաստական փուլի մեծ մասը:

«Սասնա ծռեր» խմբի 32 անդամների գործն ի սկզբանե քննվում էր մեկ վարույթում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, սակայն նիստերն անընդհատ տապալվում էին, Արտուշ Գաբրիելյանին ոչ մի կերպ չէր հաջողվում նախապատարստական փուլն ավարտել ու սկսել դատաքննությունը: Հենց այս պատճառով որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: Ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի մասը քննում է Մեսրոպ Մակյանը, որը հատուկ այս դատավարության համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Այսօրվա դատական նիստի հենց մեկնարկին դատավարության մասնակիցների համար պարզ դարձավ, որ Մակյանն այլ տակտիկա է ընտրել: Եթե Արտուշ Գաբրիելյանը իր ներս մտնելուց ամբաստանյալների չկանգնելու համար ամեն անգամ հեռանում էր խորհրդակցական սենյակ, դատական սանկցիաներ կիրառում դատարանին դիմելիս նստած խոսելու համար, Մեսրոպ Մակյանն ամբաստանյալների չկանգնելու վրա «աչք էր փակում»: 3 ժամ տեւած դատական նիստում Մակյանը «հասցրեց» ճշտել ամբաստանյալների ինքնությունը, հետաքրքրվեց՝ արդյոք դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ կան, թե ոչ, վերացրեց ամբաստանյալներից շատերի վրա դրված տեսակցությունների արգելքը:

Հետաքրքիր է, որ Մեսրոպ Մակյանը թույլ տվեց նաեւ ամբաստանյալներին քաղաքական հայտարարություններ անել, խոսել այն թեմաներից, որոնք իրենք էին ուզում՝ առանց ընդհատելու: Մեկ անգամ նույնիսկ մեղադրողներից Արամ Արամյանն առարկեց՝ ամբաստանյալներն ըստ էության չեն խոսում, բայց Մակյանն առարկությունը չընդունեց եւ թույլ տվեց ավարտել խոսքը: Դատախազներին բացարկ հայտնելու միջնորդություններին դատարանը կանդրադառնա հաջորդ անգամ, երբ ներկա կլինեն բոլոր պաշտպանները: Նշենք, որ այսօր բացակայում էր Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, որը պատշաճ ծանուցել էր դատարանին, որ այլ նիստերով ծանրաբեռնված է եւ չի կարող գալ:

Այսօրվա դատական նիստում Մեսրոպ Մակյանը հայտարարեց նաեւ, որ դատաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար անհրաժեշտ է նիստերն անցկացնել շաբաթական երկու օր՝ երկուշաբթի եւ չորեքշաբթի: Չնայած բոլոր պաշտպաններն առարկեցին՝ նշելով, որ առանց այդ էլ շաբաթական երեք օր «Սասնա ծռերի» գործով դատավարություններին եւ մասնակցում եւ այլ գործերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չի մնում, դատավորն անդրդվելի մնաց:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում,  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ