Պոռնոաստղ Ելենա Բերկովան ՌԴ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին է հայտարարել:

Super.ru-ի ինստագրամի էջում հրապարակված տեսանյութում Բերկովան իր «ծրագրի»  մի քանի դրույթներով է կիսվել:

Այսպես, դերասանուհին մտադիր է «հագուստի գրաքննություն» մտցնել, դպրոցում սեքսուալ դաստիարակություն եւ պարտադիր սեքսուալ քննություն, աղքատության հարկ, ինպես նաեւ վերադարձնել անգործության մասին օրենքը եւ փոքր բիզնեսին անտոկսոս տարաժամկետ վճարման հնարավորություն տալ:

«Անպայման ուզում եմ երեխա ունենալու թույլտվությունը մտցնել: Երեխա ունենալու համար պետք է անպայման բժշկական, հոգեբանական եւ իրավական թույլտվություն ստանալ: Եվ անպայման ուզում եմ սեքսուալ ոտնձգության համար մահապատիժ սահմանել: Զզվացրել են այդ Վայնշտեյնները», — ասել է նա: