News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիան աջակցել է Եվրոպական հանձնաժողովի՝ մինչ տարեվերջ հարկային օազիսների սեւ ցուցակի հրապարակման մտադրությունը: Բեռլինում Կառավարությունը առաջարկում է ԵՄ ֆինանսների նախարարների հաջորդ հանդիպման ժամանակ արդեն հավանության արժանացնել եւ հաստատել ցուցակի նախագիծը, Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Պետեր Ալտմայերը, հաղորդում է DW-ն:

Նա իր եվրոպացի գործընկերներին մինչ դեկտեմբերի 5-ի նիստը կոչ է արել սեւ ցուցակի հրապարակման հետ կապված բոլոր պայմանները եւ հարցերը կարգավորել, որի մեջ պետք է մտնեն հարկերի վճարման վերահսկողության հիմնական չափանիշներին չհետեւող երկրները:

Թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն հարկային օազիսների նկատմամբ, դեռ չի որոշվել:

Օֆշորային գոտիների սու ցուցակի մասին հարցը, որը 2016 թվականից քննարկվում է Եվրահանձնաժողովի կողմից, ընդգրկվել է Բրյուսելում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման օրակարգում, այն բանից հետո երբ նոյեմբերի 5-ին Լրագրողական հետաքննությունների միջազգային կազմակերպությունը հրապարակել էր «Դրախտային փաստաթղթեր» անվանումը ստացած գաղտնի ֆայլերը:

ԵՄ երկրները մտադիր են քննարկել համաշխարհային հարկային թաքստոցների «սեւ ցուցակը»

Paradise Papers. Հրապարակվել են «պանամական դոսյեին» համադրելի բացահայտումներ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ