News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագիրը վիզայի ռեժիմի ազատականացման հարցի մասին հստակ նշում են, որ կան որոշակի պայմաններ, որոնք պետք է կատարվեն ազատականացման համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով  Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորություններին։

«Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ երկու կողմում էլ ունենք այն հանձնառությունը, որը կարող է տանել վիզայի ռեժիմի ազատականացման։ Վիզայի ռեժիմի  ազատականացումը իրավունք չէ, այն առավելություն է»,-ասաց նա:

Նրա փոխանցմամբ, այդ նպատակով իրավական, վարչական եւ ինստիտուցոնալ կարգավորումները պետք է իրականացվեն։ «Իսկ դրանք դեռ պահանջում են  երկար աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ»,-նշում է նա։

Խոսելով ժամկետների մասին, նա նշեց, որ չի կարող հստակ ժամկետներ նշել, բայց կարծում է, որ մինչեւ 2020 թվականը վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի ակնկալվող 20 արդյունքներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ