Աֆղանստանում 5 մարդ մահապատժի է ենթարկվել, որոնք դատապարտված էին մարդկանց առեւանգման եւ սպանության համար, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:
Նրանց պատիժը իրականացվել է Քաբուլի Պուլ-ե-Չարխի բանտում այն բանից հետո, երբ երեք անգամ բողոքարկելուց հետո նրանց մերժել էին եւ երկրի նախագահ Աշրաֆ Գանին հաստատել էր դատավճիռները:
ՆԳՆ տվյալներով՝ դատապարտվածները հանցավոր խմբավորման անդամներ էին, որոնք ներգաված էին շինարակական ընկերության տնօրենի տեղակալի առեւանգմանը եւ սպանությանը, ինչպես նաեւ զբաղվել են զենքի մաքսանենգությամբ: