News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի բնակչուհին վախեցրել է համացանցի օգտատերերին՝ հրապարակելով հորդառատ անձրեւից հետո իր լուսամուտագոգի նկարը, որում երեւում են ավստրալական այրի տեսակի 8 թունավոր սարդեր։ Դրանց խայթոցը շատ ցավոտ է եւ կարող է մահաբեր լինել։

«Այն պահը, երբ դու Վիկտորյայի նահանգում ես ապրում, եւ ամռան առաջին օրն անձրեւ է գալիս։ Այս բոլոր ավստրալական այրիները մի պատուհանագոգի վրա են եղել։ Ուշադիր եղեք, որ ձեր պատուհանները փակ լինեն»,– գրել է աղջիկը։

Հաղորդվում է, որ սարդերը տիպիկ ավստրալական ցեղատեսակի ներկայացուցիչներ են, սակայն տաք եղանակին դրանք հաճախ են մտնում մարդկանց տներ՝ փորձելով թաքնվել արեւից, հայտնում է Daily Mail–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ