News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կողմնակի կապեր որոնելու համար նախատեսված Ashley Madison կայքը հրապարակել է ռեսուրսի ինտիմ լուսանկարների 64 տոկոսը։ Այս մասին հայտնել են Kromtech Security ընկերության փորձագետները, հայտնում է RG–ն։

Ashley Madison կայքում հրապարակվում են փակ եւ հանրային հասանելիություն ունեցող լուսանկարներ։ Ուրիշի փակ լուսանկարները կարելի է բացել «բանալիով»։ Kromtech Security–ի մասնագետները հայտնաբերել են, որ այդ «բանալին» զրուցակցին փոխանցելիս հաշվի տերն ավտոմատ կերպով հասանելիություն է ստանում դրա փակ ֆայլերին։ Բացի այդ, գաղտնի նյութերը կարելի է նայել անգամ առանց գրանցվելու, նկարների URL–հասցեի հասանելիությամբ։

Առաջին անգամ կայքը կոտրել էին դեռեւս 2015 թվականին։ Նոր խոցելիությունները միայն հեշտացնում են խարդախների գործը։ Ավելի վաղ նրանց ձեռքում էին հայտնվել  37 մլն օգտատերերի տվյալներ, որոնց շանտաժի էին ենթարկում։ 2017-ի ամռանն ընկերությունը խոստացել էր տուժած հաճախորդներին 11 մլն դոլար փոխհատուցում վճարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ