News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նեղոս գետի արեւմտյան ափին՝ Լուքսոր քաղաքից ոչ հեռու, բացել են Հին Եգիպտոսի փարավոնների դարաշրջանի 2 դամբարան, որոնց տարիքը գնահատվում է 3․5 հազար տարի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի հնությունների նախարար Խալեդ ալ Անանիին։

Նրա խոսքով՝ դամբարանները պատկանում են 18-րդ դինաստիայի փարավոններին, որոնք իշխել են մ․թ․ա․ 1550-1292թթ․։ Դամբարաններից մեկում գիտնականները կարտուշ են գտել, որի վրա գրված է թագավոր Թութմոս 1-ինի անունը։

Նույն դամբարանում հայտնաբերել են 2 նեղ ջրհոր-միջանցք, որոնցից մեկի ծայրին թաղման սենյակ է գտնվում։ Այնտեղ հուղարկավորված է ազնվազարմ եգիպտուհի Իզիս Նեֆերտը։

Երկրորդ դամբարանը, ըստ մասնագետների, ավելի մեծ նշանակություն ունի, քանի որ դրա պատերից մեկի վրա պահպանվել են գրեթե անվնաս բազմագույն որմնանկարներ։ Դրանք պատկերում են զոհաբերության տեսարան։ Սակայն մասնագետները դեռ չեն պարզել, թե ում է պատկանում այս գերեզմանը եւ երբ է այն կառուցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ