News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը British Airways-ի ղեկավարից պարտված գրազի համար 1 մլն ֆունտ է պահանջում: Mirror-ը հաղորդում է, որ Virgin Group-ի ղեկավարը British Airways-ի տնօրենին կոչ է արել կարգավորել վեճը եւ 1 մլն ֆունտ վճարել, քանի որ ըստ նրա, նա պարտվել է գրազը:

2012-ին Ուոլշն ասել էր, որ հինգ տարի հետո Virgin Atlantic-ը կդադարի գոյություն ունենալ: Սակայն Բրենսոնը հիշեցրել է, որ անցել է հինգ տարի եւ ընկերությունը դեռեւս գոյություն ունի: Գրազի պայմանն այն էր, որ պարտվող կողմը 1 միլիոն ֆունտ կվճարի հաղթողի ընկերությանը:

 Այժմ Բրենսոնը պահանջում է իր շահումը: Սակայն Ուոլշը  չի ընդունում պարտությունը, նշելով, որ Բրենսոնը «այլեւս չի տիրապետում կամ չի վերահսկում իր բիզնեսը»:

 «Հինգ տարի առաջ այս օրը Ուոլշը ինձ շատ ցավալի գրազ առաջարկեց: Նա ասաց, որ հինգ տարի հետո Virgin Atlantic բրենդը կդադարի գոյություն ուեննալ: Ես չհամաձայնեցի: Նա ասաց, որ, պարտվողը պետք է «ծնկով աճուկին» հարված ստանա: Բայց ես չեմ ուզում դա անել, դրա համար ես նրան առաջարկում եմ 1 մլն ֆունտ նվիրաբերել Virgin Atlantic-ին»,-ասել Բրենսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ