News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնէաբանները նկարագրել են հսկա պինգվինների նոր կարգ եւ տեսակ՝ Kumimanu biceae, որոնք Նոր Զելանդիայում բնակվել են 60-65 մլն տարի առաջ: Թռչունների հասակը գրեթե մարդու հասակին էր հավասար, իսկ քաշը 100 կգ-ից անցնում էր, հայտնում է Nature Communications-ը:

Հնագույն պինգվինները մոտ 66 մլն տարի առաջ, ըստ երեւույթին, բնակվել են ժամանակակից Նոր Զելանդիայում եւ Անարկտիդայում: Հենց այս ժամանակաշրջանում է տեղի ունեցել զանգվածային բնաջնջումը, որի հետեւանքով անհետացել են դինոզավրերը, ծովային եւ թռչող մողեսները: 62 մլն տարեկան պինգվինների մնացորդները հայտնաբերվել են Նոր Զելանդիայի Հարավային կղզում Վայպար գետի շերտերում:

Նոր Զելանդիայից եւ Գերմանիայից հնէաբանները նոր հոդվածում նկարագրել են եւս մեկ հսկա պինգվինի, որի ոչ ամբողջական կմախքը գտել են նույն գետի շրջանում: Հնէաբանները նոր տեսակն անվանել են Kumimanu biceae: Այն 1,77 մետր հասակ ուներ, կշռում էր մոտ 101 կգ: Այն երբեւէ գոյություն ունեցած պինգվիններից ամենախոշորն էր, բացի Palaeeudyptes klekowskii-ի, որը հասնում է մոտ 2 մետրի, 37-34 մլն տարի առաջ բնակվել է ժամանակակից Անտարկտիդայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ