News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում սեքս-աշխատողների իրավունքները պաշտպանող «Արծաթե վարդ» կազմակերպությունը դիմել է Ռուսաստանի նախագահին, կառավարությանը եւ մարդու իրավունքների լիազորին` խնդրելով չեղյալ համարել մարմնավաճառության համար պատիժը` Վարչական իրավախախտումների օրենսգրքի 6.11 հոդվածը, հաղորդում է Ura.ru-ն:

Ըստ կազմակերպության ղեկավար Իրինա Մասլովայի՝ մարմնավաճառների տվյալների բազայում հայտնվելու եւ խտրականության ենթարկվելու մտավախությունից աղջիկները չեն կարողանում իրավապահ մարմիններին դիմել, երբ ենթարկվում են բռնության:

«6,11 հոդվածի շտապ չեղարկումը ես պնդում էի 2012-ին, երբ սեքս-աշխատող աղջկան հարբած ոստիկանը սպանեց: Այն, որ մենք կարող ենք բանտարկել ոստիկանին, ոչ ոք չէր հավատում՝ միայն ես եւ նրա մայրը: Դատապարտվածը ամենաթեժ կետերում էր ծառայում եւ անգամ բողքարկման ժամանակ գոռում էր. «նա մարմնմավաճառ է, իսկ ես հերոս, ես հայրենիքն էի պաշտպանում, թմրամիջոցների շրջանառության դեմ էի պայքարում: Չարը պետք է պատժվի», — պատմել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ